«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերությունն իրականացնում է արտադրության վիճակի վերլուծություն՝ ուսումնասիրելով դրա համապատասխանությունը հետևյալ չափանիշներին՝
- տարածքին ներկայացվող պահանջներ (նախաարտադրական, արտադրական, պահեստային, օժանդակ սենքեր և այլ)
- ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին ներկայացվող պահանջներ
- տեխնոլոգիական գործընթացներին ներկայացվող պահանջներ
- տեխնոլոգիական սարքավորումներին, սարքերին, գույքին ներկայացվող պահանջներ
- արտադրության էկոլոգիական ասպեկտներ
- անձնակազմին ներկայացվող պահանջների և այլ
- լվացուկների միջոցով աշխատանքային մակերևույթների, պատերի, հատակի, տեխնոլոգիական սարքավորումների սանիտարահիգիենիկ վիճակի գնահատում
- մանրէաբանական էքսպրես-մեթոդով օդային տարածքի և սպառվող ջրի գնահատում։
«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության բարձրակարգ մասնագետներն իրականացնում են աուդիտներ՝ ISO 19011:2011 ստանդարտի պահանջներով (ներկայացվում են աուդիտի չափանիշներ, աուդիտից ստացված տվյալներ, աուդիտի վկայություններ, աուդիտի եզրակացություն):
Կառավարման համակարգերի աուդիտը նախատեսում է հետևյալ քայլերը՝
- աուդիտի ծրագրի մշակում,
- աուդիտի անցկացում,
- աուդիտի հաշվետվության ձեւակերպում,
- ըստ աուդիտի արդյունքների ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների կատարում: