«ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերությունը Շիրակի մարզում

26 օր առաջ

Հաճույքով տեղեկացնում ենք Ձեզ, որ Շիրակի մարզում այսուհետ գործում է «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության Շիրակի մարզային կենտրոն փորձարկման լաբորատորիան։
Ընկերության միջազգային պահանջներով հավատարմագրված լաբորատորիաները իրականացնում են
պարենային և ոչ պարենային ապրանքների, տեքստիլ արդյունաբերության արտադրանքի փորձարկումներ, այդ թվում 
  • զգայորոշման,
  • ֆիզիկաքիմիական,
  • մանրէաբանական ցուցանիշների,
  • Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների և միկրոօրգանիզմների (ԳՁՕ/ԳՁՄ),
  • անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական փորձաքննությունների,
  • թունավոր տարրերի,
  • հակաբիոտիկների,
  • միկոտոքսինների որոշման փորձարկումներ,
  • պետական գրանցման ենթակա ապրանքների գրանցումներ,
  • Հալալ և Կոշեր սերտիֆիկատների տրամադրում։